Posted in Մայրենիի Ստուգատես

Մայրենիի ստուգատես

4-րդ դասարան․
Մայրենիի ստուգատես

Բլոգում բացիր Մայրենիի ստուգատես բաժինը, որտեղ տեղադրիր ստուգատեսային բոլոր նյութերը։

1․Տարվա իմ ձեռքբերումները՝ Ուսումնական 3-րդ շրջանի՝ փետրվար-մայիս, ամփոփում-հաշվետվություն։ Բլոգում պատմիր մայրենի առարկայի ուսումնական 3-րդ շրջանի քո ուսումնական գործունեության մասին։ Աշխատանքը կարող ես ներկայացնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով։

Ես Րաֆֆի Ամիրյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, և արդեն ավարտում եմ 4-րդ դասարանը: Իմ ձեռքբերումներն են:

  1. իմ ընտրությունը ոսկերչություն է, և արդեն վերջացրել եմ:

2․Երևակայական պատմության հորինում՝ հորինիր մի այնպիսի պատմություն, որ կարդացողները զարմանան․․․

Փրկված կյանքեր

Մի անգամ ես և եղբայրներս գնացել էինք մեր բարեկամների տուն: Նրանք ապրում են մի շատ գեղեցիկ գյուղում: Իրենց գյուղով գետակ է հոսում, և այդ գետակում համարյա միշտ բադիկներ են լողում: Այդ անգամ էլ մենք նայում էինք, թե ինչպես էր մայր բադիկը լողացնում իր ճուտիկներին, երբ հանպարծ նկատեցինք, թե ինչպես է գետի վրայով մի բարակ, բայց երկար օձ ոլոր-մոլոր լողում դեպի բադիկների ընտանիքը: Բոլորս շունչներս պահեցինք ու չգիտեինք, թե ինչ անենք: Օձն արդեն շատ մոտ էր ճուտիկներին, մեկ էլ հանկարծ մի մեծ թռչուն հայտնվեց, չանչերով բռնեց օձին ու կրկին սլացավ վերև: Թռչունը բարի գործ արեց, փրկեց բադերի ընտանիքին: Մենք հուսով էինք, որ նա օձին էլ չվնասեց, այլ ուղղակի բաց թողեց նրան ինչ-որ մի տեղ:

3․Ընթերցում՝ Կարդում եմ (հատվածի ընթերցում նախընտրած ստեղծագործությունից՝ հեքիաթ, պատմվածք, բանաստեղծություն, առակ և այլն, վերլուծություն)․ աշխատանքը ներկայացրու տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:

ընթերցում

4․Ճամբարային առօրյայի լուսաբանում

Թողնել մեկնաբանություն