Posted in Մայրենիի Ստուգատես

Փրկված կյանքեր

Մի անգամ ես և եղբայրներս գնացել էինք մեր բարեկամների տուն: Նրանք ապրում են մի շատ գեղեցիկ գյուղում: Իրենց գյուղով գետակ է հոսում, և այդ գետակում համարյա միշտ բադիկներ են լողում: Այդ անգամ էլ մենք նայում էինք, թե ինչպես էր մայր բադիկը լողացնում իր ճուտիկներին, երբ հանպարծ նկատեցինք, թե ինչպես է գետի վրայով մի բարակ, բայց երկար օձ ոլոր-մոլոր լողում դեպի բադիկների ընտանիքը: Բոլորս շունչներս պահեցինք ու չգիտեինք, թե ինչ անենք: Օձն արդեն շատ մոտ էր ճուտիկներին, մեկ էլ հանկարծ մի մեծ թռչուն հայտնվեց, չանչերով բռնեց օձին ու կրկին սլացավ վերև: Թռչունը բարի գործ արեց, փրկեց բադերի ընտանիքին: Մենք հուսով էինք, որ նա օձին էլ չվնասեց, այլ ուղղակի բաց թողեց նրան ինչ-որ մի տեղ:

Թողնել մեկնաբանություն