Posted in Մայրենի

Էրիխ Ռասպե

Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

1.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:

Ձուկն այնքան  մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէին կարողանում։

2.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ: (V)

դ) Պատճառը նշված չէ:

 3.Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Հեղինակը առաջարկեց, որ երկու ամենաբարձր կայմերը իրար կապեն և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տան ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և իրենք հեշտությամբ դուրս կգանք։

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

            Նրանք կայմերը թողեցին ձկան բերանում, որ նա այլևս չկարողանա ոչ մեկին կուլ տալ։

5․ Ավելացրո՛ւ բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞  հարցին․

գեղեցիկ ճանապարհ

մեծ ձուկ

…………… նավաստի

……………. արկած։

  1. Մեկ բառով գրի՛ր՝

կանաչով պատված- կանաչապատ
կարճ հասակ ունեցող- կարճահասակ
կանգ առնել- կանգնել
միտք անել- մտածում եմ
արագ շարժվող- արագաշարժ

  1. Շարունակի՛ր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի :

Ինչ որ ցանես, այն էլ կհնձեմ:

Գյուղ կանգնի, գերան կկոտրի: 

  1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

քարաշեն-քաից շինած
անուշահամ-անուշ համ ունեցող
ծաղկազարդ-ծիղիկներով զարդարված
անտուն-տուն չունեցող

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները․

լույս-մութ
խելացի-անխելք
խոսել-լռել
բարի-չար
ամեն ինչ-ոչինչ
օգուտ-վնաս

Posted in Մայրենի

Դավիթի քույրիկը

Կարդա տրված պատմությունը, գրավոր փոխադրիր, ապա հորինիր շարունակություն։ Պատմվածքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում։

Դավիթի քույրիկը

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օ ր դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու։ Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր’ Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը պատասխանեց որովհետև նրանք քույր չունեն: Այդ պահից սկսած հրաշք պատահեց, Դավիթի քույրը սկսեց մեծանալ, մայրիկն ու Դավիթը զարմացան, Լիլինել հետը: հետո Լիլին կարեցավ խաղալ Դավիթի և նրա ընկերների հետ գնդակ:  

Posted in Մայրենի

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր)
վերքը
գաղտնիք
համարձակ
ջարդել

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (0,5 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր —անվտանգ
բ/չարություն —բարություն
գ/թույլ  —ուժեղ
դ/ տգեղ —սիրուն

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (0,5 միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- <ածանցավոր> (գոյական)
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին. (1 միավոր)

ա/ծաղիկ  —ծաղիկներ
բ/իշխան  —իշխաններ
գ/քամի  —քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:  Սխալ տարբերակն ընդգծի՛ր: (0,5 միավոր)

ա/մորեգույն-ածական
բ/ծաղիկ-գոյական
գ/հինգ -թվական
դ/ոսկեգանգուր-գոյական

7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր)

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը: (1 միավոր)

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա     — Քամին
ստորոգյալ  — խաղում էր

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (0,5 միավոր)
Ի՞նչ է:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (0,5 միավոր)

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում

11.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

որովհետև ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

12.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

13.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (0,5 միավոր)

Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

14.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր
Շարժիչը փչացել էր հեղյուսից:

Posted in Մայրենի

Ինքնաստուգում։ Ստուգիր երեկվա գրած աշխատանքդ։ Քո գրածը համեմատիր տրված տեքստի հետ, գտիր սխալներդ, ուղղիր,ապա կատարիր տրված առաջադրանքները։

Վագրերն ապրում են Ասիայում։ Թփուտների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։ Նրանք ընտանի կատուների ցեղակիցներն են։
Նա լավ որսորդ է։ Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա, ում վրա հարձակվել է գիշատիչը։
Նրա սիրելի որսն են եղջերուները, վայրի խոզերը։
Նա ուտում է երեսունից հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը որսում է անտառի թույլ և հիվանդ կենդանիներին, որի համար նրանց անվանում են անտառի սանիտարներ։
Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, իսկ այժմ քիչ են, որի համար նրա որսը արգելված է։ Նրան բռնում են թանկարժեք մորթու համար։ Նրա մորթուց մուշտակներ են կարում:

  1. Դուրս գրիր քո սխալ գրված բոլոր բառերը, ուղղիր, ապա այդ բառերով կազմիր բառակապակցություններ, նախադասություններ։

Վագրերն ապրում են Ասիայում։ Թփուտների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։ Նրանք ընտանի կատուների ցեղակիցներն են։ Նա լավ որսորդ է։ Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա, ում վրա հարձակվել է գիշատիչը։ Նրա սիրելի որսն են եղջերուները, վայրի խոզերը։ Նա ուտում է երեսունից հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը որսում է անտառի թույլ և հիվանդ կենդանիներին, որի համար նրանց անվանում են անտառի սանիտարներ։ Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, Իսկ այժմ քիչ են, որի համար նրա որսը արգելված է։ Նրան բռնում են թանկարժեք մորդու համար, նրա մորդուց մուշտակներ են կարում։

բադերը

  • ԻՆչո՞ւ է արգելված վագրերի որսը:

Նրան բռնում են թանկարժեք մորթու համար Նրա մորթուց մուշտակներ են կարում:

3. Համացանցից օգտվելով, վագրերի մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Վագրերի աշակերտները կլոր են, ի տարբերություն տնային կատուների, որոնցում աշակերտները երկարավուն են ալկալիների տեսքով: Վագրերի աշակերտների այս ձևը բացատրվում է նրանով, որ նրանք մթնշաղի կենդանիներ են. Նրանք հիմնականում որսում են առավոտյան և երեկոյան, ի տարբերություն տնային կատուների, գիշերային արարածներ: Չնայած այն հանգամանքին, որ վագրերը առանձնապես չեն հարմարվում մթությանը, գիշերը նրանք տեսնում են մոտ 6 անգամ ավելի լավ, քան մարդիկ:

Posted in Մայրենի

լսագրություն

Վագրերն ապրում են Ասիայում։ Թփուտների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։ Նրանք ընտանի կատուների ցեղակիցներն են։ Նա լավ որսորդ է։ Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա, ում վրա հարձակվել է գիշատիչը։ Նրա սիրելի որսն են եղջերուները, վայրի խոզերը։ Նա ուտում է երեսունից հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը որսում է անտառի թույլ և հիվանդ կենդանիներինմ, որի համար նրանց անվանում են անտառի սանիտարներ։ Կար ժամանակ, որ բադերը շատ շատ էին։ Իսկ այժմ քիչ են, որի համար նրա որսը արգելված է։ Նրան բռնում են թանկարժեք մորդու համար, նրա մորդուց մուշտակներ են կարում։

Posted in Մայրենի

Մայրենի

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն: Երբ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը: Մի նապաստակ ասաց.
-Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից ավելի վախկոտ արարածներ էլ կան:

1.ԻՆչո՞ւ է նապաստակները չնետվեցին ջուրը:

Նապաստակները չնետվեցին ջուրը քանի որ նրանք հասկացան, որ իրենք չեն ամենավախկոտ կենդանիները։

2. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս,  խոտերի մեջ տեսա նապաստակ, որը երեխա էր բերում այս աշխարհ։ Ես նրան բերեցի իմ ծնողների մոտ և նրանք օգնեցին, որպեսզի նա իր երեխան ծնի։ Հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը իսկ նա իր երեխայի հետ գալիս էր մեր ետևից։ Մենք որոշեցինք, որ նրան և իր երեխային էլ մեր հետ տանենք։

3. Համացանցից օգտվելով, նապաստակների կամ գորտերի մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Նապաստակ

Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում:Նապաստակները ծնվելուց արդեն զարգացած են լինում, բրթով և բաց աչքերով, և մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում; այդ պատճառով շատ նապաստակներ մահանում են թշնամիներից։ Նապաստակների տեսողությունը թույլ է, հոտառությունը՝ լավ է, լսողությունը՝ հրաշալի։ Բազմաթիվ թշնամիների (մարդ, գիշատից կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ։

Գորտեր

Ապրում են ցամաքում, լճերում, գետերի ափին, ճահիճներում, ստվերոտ ու խոնավ անտառում։ Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից։ Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ։ Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։ Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։

Posted in Մայրենի

մայրենի

Երբ նապաստակները հասկացան, որ իրենքեն ամենավախկոտ կենդանիները որոշեցի, որ բոլորով գնան լիճն ընկնել խեղտվեն: երբ լճափի գորտերը նրանց վոտքերի թփ-թփոցը լսեցին անմիջապես ցատկեցին լճի ամենա խոր տեղը: Մի նապաստակ ասաց.

— էլ ինչ խեղտվենք աշխարհում մեզանից ավիլի վախկոտ արարածներ էլ կան:

Posted in Մայրենի

մայրենի <>

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրվածդու՛րս գրիրայդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:
հոգսն, կախարդության, կարգ, փորձում

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
ծերուկ-ալևոր, տկլոր-մերկ, Պարզ-մաքուր, կլոր-շրջանաձև

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողությունցույց տվող բառերև  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
վազվզել-վազվզում, ճանկռոտել-ճանկռոտում, պատասխանել-պատասխանում է, երևալ-երևում

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողըև ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

ենթակա-ծերուկ

ստորոգյալ-զննում էր

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն:
Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկկետադրական նշանԼրացրո՛ւ:
Ծերուկը մտածեց, մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ:

 11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ —վազել
Բ) պատառ-պատառ անել —պատառոտել
Գ) գուշակություն անել  —գուշակել
Դ) որոշում կայացնել —որոշել

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
կլոր, կորնթարդ

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Նա կախարդության դիմեց:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:
Անանուն կախարդը ջրի կաթիլը նմանեցրեց փոքրիկ քաղաքի:

Posted in Մայրենի

Առտույտը

Արտույտը բուգ պուտեռով շագանակագույն փոքրիկ թռչուն է։ Նման գունաորումը նրան օգնում է թաքնվելու թշնամիներից։ Արտույտը ապրում է միայն գետնին, որտեղ կեր է գտնում և բուր շինում։ Նա հիանալի հարմարվել է այդ կյանքին։